Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի՝ նախկինում հանրությանը անհայտ երգերից մեկը
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի՝ նախկինում հանրությանը անհայտ երգերից մեկը: BBC – ի հաղորդմամբ, երգը հայտնվել է Soundcloud կայքում: Այն Slave To The Rhythm երգն է, որը ուներ 67 վայրկյան տևողություն: Երգը կայք էր բեռնվել ուրբաթ և կիրակի օրն արդեն հեռացվել էր:
Երգն առանձնանում է ուժեղ սինթեզատորային գործիքավորումով, որի վրա էլ տեղադրված է Ջեքսոնի ձայնը: Նա ընդամենը մի տող է կրկնում. «Because she's a slave to the rhythm» («Որովհետև նա ռիթմի ստրկուհի է»): Ջեքսոնի ստեղծագործության պրոդյուսերն է Թիմբերլենդը:
Այն արվել է 2013-ի սեպտեմբերին' այն լուրերի ֆոնին, որ Ջեքսոնի երաժշտադարանը համալրվելու է «հետմահու» սկավառակով: Հայտնի պրոդյուսերն ասել էր, որ Ջեքսոնի շատ չհրապարակված երգեր ունի, և հետմահու ալբոմի թողարկումը կդառնա իր կյանքի գործը: