84 տարեկան հասակում մահացել է ՌԴ Ժողովրդական արտիստ Անատոլի Կուզնեցովը
Մոսկվայում 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԴ Ժողովրդական արտիստ Անատոլի Կուզնեցովը: Վերջինս մահացել է մարտի 7-ին: Այս մասին հայտնումէ Rambler.ru-ն` հղում անելով ИТАР-ТАСС-ին:
Դերասանի թաղման արարողությունը տեղի կունենա մարտի 11-ին:
Առաջին անգամ նրա դերակատարմամբ ֆիլմ էկրան է բարձրացել 1954 թվականին: Ֆիլմը կոչվում էր «Опасные тропы»:
Իր դերասանական գործունեության ընթացքում նա խաղացել է մոտ 100 դեր: