Շակիրան Կոլումբիայում դպրոց է բացել (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Շակիրան Կոլումբիայում դպրոց է բացել: Նա սա բացել է բարեգործական նպատակներից ելնելով: Այս մասին հայտնում է Gazta.ru-ն' հղում անելով Agence France-Presse-ին:
Այս դպրոցը բացվել է ամենաաղքատիկ համայնքներից մեկում: Այն ունի մոտ 8 հազար քառ. մետր տարածք, որն իր մեջ ներառում է նաև ֆուտբոլի դաշտ:
Դպրոցը նախատեսված է 1700 աշակերտի համար: Դպրոցի շինարարությունը կազմել է մոտ 10 միլիոն դոլար:
Աշակերտների համար ստեղծվել են բոլոր պայմանները' լավ կրթություն ստանալու համար: