Անձրև մի տխուր առիթով. մահացել է Հովհաննես Գրիգորյանը
Մահացել է հայ ժամանակակից բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Նա ծնվել էր 1945 թվականին՝ Գյումրիում: 1975 թվականից ի վեր գրողների միության անդամ է: Բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է: Նրա գրչին են պատկանում «Երգեր առանց երաժշտության», «Բոլորովին ուրիշ աշուն», «Անձրև մի տխուր առիթով», «Դանդաղ ժամեր» , «Հրեշտակներ մանկության երկնքից», «Երկու ջրհեղեղի արանքում», «Կես ժամանակ», «Գիշերահավասար», «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» և այլ գործեր:
Վերջին ժողովածուն՝«Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ»-ն է,որը տպագրվել է 2010 թվականին: Այդ ժողովածուի համար բանաստեղծն արաժանացել է ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Հովհաննես Գրիգորյանը ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր է: Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակի է արժանացել, Մովսես Խորենացու մեդալ, Արցախի պետական մրցանակ:
Բանաստեղծը տառապում էր քաղցկեղով: