«Тату» խմբի պառակտման իրական պատճառը
Վերջերս ռուսական «Тату» խմբի աղջիկները հայտարարել են, որ իրենց համագործակցությունը հնարավոր չէ շարունակել: Ըստ խմբի անդամ Լենա Կատինայի` Յուլյա Վոլկովան ուլտիմատում է դրել իր առաջ, որպեսզի ենթարկվի իրեն: Հակառակ դեպքում սպառնացել է այլ գործընկեր գտնել:
Յուլյա Վոլկովան, սակայն, ոչ մի կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածն ու տարածված խոսակցությունները` խմբի անկման վերաբերյալ: Վոլկովան, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ գուցե Լենան իրենից վախենում է և դրա համար է ասում, որ ինքը ագրեսիվ մարդ է: «Ես ոչ մի բան չունեմ նրա մասին ասելու: Ի՞նչ դանակներ... ես չեմ հասկանում, թե ինչու է նա նման բաներ հայտարարել»,- ասել է մինչ այդ Յուլյան: