Մոդել Նատալյա Վոդյանովան, ի աջակցուէթյուն պարօլիմպիականների, նկարահանվել է տեսահոլովակում՝ պրոտեզով (տեսանյութ)
LifeStyleՀայտնի ռուս մոդել Նատալյա Վոդյանովան Սոչիի Պարօլիմպիական խաղերի բացման նախօրյակին ներկայացրել է հանրության դատին տեսահոլովակ, որը կոչվում է «Neverstop» / Երբեք մի կանգնիր / : Տեսահոլովակը պատմում է պարօլիմպիականների մասին և նրանց մեծ փափագի ու կամքի ուժի դեպի հաղթանակը: Վոդյանովան, ով Պարօլիմպիական խաղերի դեսպանն է Սոչիում, ասել է, որ տեսահոլովակի մտահղացումը, որտեղ նա հանդես է գալիս որպես մարզուհի՝ պրոտեզավորված ոտքով, հենց իրենն էր, հաղորդում է "Русская служба новостей" կայքը:
Այդ հոլովակը հայտնվել է մոդելի անհատական էջում՝ YouTube-ում: