Ադրբեջանական կողմը հայտնել է, որ գերի է վերցրել հայ երիտասարդի
Թովուզի շրջանի բնակիչները գերեվարել են սահմանը հատած հայ երիտասարդի: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ գերի ընկած երիտասարդին տեղաբնակները միանգամից հանձնել էին Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին:
Այս լուրը նաև հաստատել է Turkel TV և Ազգային անվտանգության նախարարության Թովուզի շրջանի բաժանմունքի պետ Ազադ Գուրբանովը: Նա հայտնել է, որ ձերբակալվածը չի տիրապետում ռուսաց լեզվին և այժմ նրան տեղափոխում են Բաքու: