Հեյդար Ալիևի շքանշանը պատված է լինելու 447 ադամանդով
Հրապարակվել է և ուժի մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիհամ Ալիևի կողմից ստորագրված օրենքը, որում փոփոխությունների է ենթարկվել Հեյդար Ալիևի անունը կրող շքնանշանը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այժմ շքանշանը պատրաստվելուց օգտագործվելու է 533,3 գ. ոսկի՝ 925 հարգի (պրոբա), 25 գ. ոսկի՝ 585 հարգի (պրոբա), 57.4 գ. ոսկի՝ 750 հարգի (պրոբա), 6.5 գ. ոսկի՝ 999 հարգի (պրոբա):
Բացի այդ, շքանշանը պատված է լինելու 8 ադամանդներով՝ 0.83 կարատ քաշով, 224 ադամանդներով՝ 5.3 կարատ քաշով, 95 ադամանդներով՝1,37 կարատ քաշով, 116 ադամանդներով՝ 0,23 կարատ քաշով, 4 ադամանդներով՝ 0,032 կարատ քաշով:
Ընդհանուր առմամբ՝ շքանաշանը պատրաստելու համար օգտագործվել է 447 ադամանդ: