Ադրբեջանական մամուլի անդրադարձը այսօր ՀՀ ֆինանսների նախարարության՝ դիմաց ընդդեմ կուտակային կենսաթոշակների բողոքի ակցիայի
Ադրբեջանական haqqin.az կայքը անդրադարձել է այսօր ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց բողոքի ակցիային՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակների:
Մասնավորոպես՝ կայքը գրում է. «Այսօր Երևանի ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց ընդդեմ կուտակային կենսաթոշակի տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ ՀՀ քաղաքացի 67-ամյա տղամարդը իր վրա էր լցրել բենզին և փորձել էր ինքնահրկիզվել: Իր այդ քայլը տղամարդը մեկնաբանել էր նրանով, որ գտնվում է հուսահատ վիճակում: Փոխանցվում է, որ նրա ոստիկանները կարողացել են կանխել ինքնասպանության' ինքնահրկիզման փորձը և վերջինիս տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Ակցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ: «Դեմ եմ» ակցիայի նախաձեռնողներից մեկը, Դավիթ Մանուկյանը, հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները մտադիր են իրենց բողոքի խոսքը ասել կենսաթոշակային բարեփոխումների դեմ, այդ թվում նաև՝ ճնշման դեմ, որը Ֆինանսների նախարությունը գործադրում է իր աշխատակիցների նկատմամբ»: