Ադրբեջանի Պաշտպանության նախարարը շարունակում է շփման գծում ստուգել ժամանակակից զրահատեխնիկայի օգտագործման արդյունավետությունը (լուսանկարներ)
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շարունակում է շփման գծում ստուգել ժամանակակից զրահատեխնիկայի օգտագործման արդյունավետությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության մամուլի ծառայությունը:
Փոխանցվում է, որ գեներալ-գնդապետը հանդիպում պետք է ունենա զինվորների և սպաների հետ:
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգել է զրահատեխնիկայի օգտագործման արդյունավետությունը: Նա նաև հրահանգ է տվել, որպեսզի ուժեղացնեն կարգապահությունը, զգույշ լինեն զինտեխնիկայի հետ և ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: