Հրաշք սարք, որը կարող է ջրից գինի ստանալ (տեսանյութ)
Ամերիկյան Customvine ընկերությունը հայտնագործել է Miracle Machine, որը կարող է սովորական ծորակի ջուրը վերածել գինու: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով The New York Post-ին:
Գինի ստանալու համար օգտագործողներին պետք է միայն սարքավորումը հագեցնել հատուկ փոքրիկ տոպրակի բաղադրիչներով, որը տրվում է սարքի հետ, այնուհետև ավելացնել ջուրը, ընտրել սիրված խմիչքի ցանկալի տարատեսակը և միացնել կոճակը: Մնացածը կանի սարքավորումը՝ ինքնուրույն:
Այս հրաշք մեքենան շուտով կլինի վաճառքում: Այն կարժենա մոտ $ 500: Տեսանյութը՝ այստեղ: