Ադրբեջանը ևս զգուշավոր է Ուկարիանայի դեպքերին արձագանքելու հարցում. քաղաքագետ
«Այդ երկրում հակամարտության պիկային փուլն ավարտվել է, իսկ Ռուսաստանն էլ փորձում է կոմպրոմիսային տարբերակներ առաջ քաշել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` Ղրիմը ինքնորոշման հանրաքվե անցկացնելու իրավունք չունի, իսկ Ռուսաստանը խուսափում է հարաբերություններ հաստատել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ:
Քաղաքագետի խոսքով` ԵՄ-ն այսօր պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը: ՀՀ իշխանությունների արձագանքների հետ կապված՝ բանախոսը նշեց, որ ԱԳՆ երկու հայտարարություններն էլ բավական չեզոք էին: Հատկանշական է, որ զգուշավորություն ցուցաբերում է նաև Ադրբեջանը: