Բաքվում դաժան ծեծի են ենթարկել տարեց կնոջ՝ իր 4-ամյա թոռնուհու հետ
Բաքվում տարեց կնոջը և նրա 4-ամյա թոռնուհուն դաժանորեն ծեծել են: Այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az:
Ոստիկանությունից հայտնել են, որ երեկ, տեղական ժամանակով 16:54, դաժանորեն ծեծի են ենթարկվել 64-ամյա Մարվիրա Ատակիշիևան և իր 4-ամյա թոռնուհի Մարվիրա Ատակիշիևան:
Ականատեսները հայտնել են, որ փողոցում տուժածների վրա հարձակվել էր տղամարդ և սկսել էր ձեռքով և ոտքով նրանց հարվածել:
Փոխանցվում է, որ կինը ստացել էր գանգուղեղի վնասվածք, իսկ թոռնուհին դեմքի վնասվածք: