Իրանցիները ավելի հեշտ կմեկնեն Ադրբեջան
Ադրբեջանը ուսումնասիրում է վիզաների հեշտացման ծրագիրը Իրանի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ինչպես հայտնում է կայքը, այս մասին իրանական ազատ առևտրի գոտու պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը:
«Մենք հավատում ենք, որ հարցը կլուծվի մոտակա ժամանակաշրջանում: Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է այս հարցը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,- ասել է դեսպանը: