Գառնիի օրինակն առաջին դեպքն է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն դերակատարություն ստանձնել. հնագետ
«Եթե մեզ այսօր հուզող հարցերին ինչ-որ պատասխաններ է Գառնին տալիս, ապա, բնականաբար, այդ ժառանգության նկատմամբ ուշադրությունն ավելի կբարձրանա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքով` մեզանում կարծես թե մի մտայնություն կա՝ մշակութային ժառանգության տերը պետությունն է, և պատասխանատվությունն ամբողջովին նրան է պատկանում: Եթե Հայաստանի պետական կառույցները բյուջեի հնարավորության սահմաններում աշխատեն, ի վիճակի չեն լինի պահպանել:
Համլետ Պետրոսյանի խոսքով` Գառնիի օրինակն առաջին դեպքն է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն դերակատարություն ստանձնել: Կարևոր է նաև այդ լծակների տեղափոխումը դեպի համայնքներ և հասարակական կազմակերպություններ, որ կարող են պետությունից էլ ֆինանսավորում ստանալ:
Ըստ հնագետի՝ ցավալի է, որ պետական շատ կառույցներ որոշակի մասնավորեցված, օլիգարխացված են, մարդիկ իրենց տնօրինության տակ գտնվող պետական միջոցները համարում են սեփական շահերին հասնելու ինչ-ինչ գործիքներ: