Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ահաբեկիչներին
Ադրբեջանի որոշ դպրոցներում ստեղծվում են խմբեր, որտեղ բացահայտ կերպով քարոզվում է ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով ԱՊԱ-ին:
Ադրբեջանում «Ահաբեկիչների դեմ պայքարի» օրինագծում փոփոխություններ են տեղի ունեցել:
ԱՊԱ-ն հայտնում է, որ այս հարցը քննարկվել է Միլի Մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովում:
Միլի Մեջլիսի ներկայացուցիչը հայտնել է, որ Ադրբեջանի դպրոցներում, մզկիթներում, տարբեր կազմակերպություններում քարոզում են ահաբեկչությունը: Դրա համար նրանք որոշում են կայացրել փոփխել և ավելի խստացնել որոշ հոդվածներ՝ համաձայն երկրի, պետության և ազգային շահերից ելնելով: