Ադրբեջանի փոխգնդապետի դուստրը ինքնասպան է եղել
Բաքվում ինքնասպանություն է գործել բարձրաստիճան սպայի դուստր: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ 11-րդ դասարանցի Զարիֆա Ասադովան (1997թ.) ցած է նետվել Սաբայիլի թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից:
Հայտնի է, որ Զարիֆան Ադրբեջանի բանակի փոխգնդապետ Մուբարիզու Ասադովի դուստրն է:
Ինքնասպանություն գործելուց առաջ նա հորը նամակ է գրել է, որտեղ նրանից ներողություն է խնդրել: