Այսօր Անդրեյ Միրոնովը կդառնար 73 տարեկան
ՄշակույթԱյսօր՝ մարտի 7-ին, ԽՍՀՄ կինոյի, թատրոնի և էստրադայի սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ, սցենարիստ, ժողովրդական արտիստ Անդրեյ Միրոնովի ծննդյան օրն է:
Անդրեյ Մենակերը ծնվել է 1941 թվականի մարտի 7-ին հայտնի էստրադային արտիստներ Ալեքսանդր Մենակերի և Մարիա Վլադիմիրովնա Միրոնովայի ընտանիքում: Թեև երեխան ծնվել էր մարտի 7-ին, սակայն ծնողները նշել էին ծննդյան փաստաթղթերում մարտի 8-ը: Այս թեմայով նաև կար ասացվածք՝ «Անդրեյ Միրոնովը նվեր է կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ»:
1948թ. Անդրեյ Մենակերը գնում է առաջին դասարան՝ Մոսկվայի թիվ 170 դպրոցը՝ հատուկ տղաների համար: Սակայն 1948 թվականին «Բժիշկների գործ»-ի պատճառով ծնողները ստիխպված եղան փոխել երեխայի ազգանունը և արդեն երրորդ դասարան նա գնաց՝ լինելով Միրոնով :
Առաջին փորձը նկարահնվանել կինոյում («Սադկո») եղել է 1952 թվականի ամռանը, սակայն անհաջող, քանզի Անդրեյը համարվեց «բրակ» ռեժիսոր Անդրեյ Պտուշկոյի կողմից, 7-րդ դասարանում կայացավ Միրոնովի դեբյուտը դպրոցական բեմում, որտեղ նա Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ» պիեսում խաղաց Ֆոն Կրաուզեի դերը: 9-րդ դասարանում պատանին գրվում է դպրոցական թատերական ստուդիա, իսկ ավելի ուշ Կենտրոնական մանկական թատրոնի ստուդիա: 1958թ. ավարտելով դպրոցը՝ Անդրեյը ընդունվում է Վախթանգովի թատրոնին կից Բորիս Շուկինի անվան համալսարան: Այստեղից էլ սկսվում է նրա մեծ ճանապարհը՝ որպես մեծ, անյուհետև սիրված արտիստի:
Ֆիլմագրություն
1961 - Իսկ եթե դա սեր է - Պյոտր
1962 - Կրտսեր Եղբայրը - Յուրկա
1963 - Երեք գումարած երկուս - Ռոման Լյուբեշկին
1963 - Երկու կիրակի - լրագրող
1965 - Մի տարին մի կյանքի պես - Ֆրիդրիխ Էնգելս
1966 - Զգուշացիր ավտոմեքենայից - Դիմա Սեմիցվետով
1967 - Առեղծվածային պատը - սերժանտ Վալյա Կարպուխին
1968 - Սիրել - երիտասարդը երեկույթին
1968 - Գրականության դաս - Ֆելիքս, գրող կնոջ թոռը
1968 - Ադամանդե ձեռք - Գեշա, գեննադի Պետրովիչ Կոզոդոեվ
1970 - Ընտանեկան երջանկություն - Ֆյոդոր Ֆյոդորովիչ Սիգաեվ
1970 - Երկու ժպիտ - Երիտասարդ Պապիկ
1971 - Շողք - Ցեզար Բորջիա
1980 - Բարեխոսեք խեղճ հուսարի համար
1973 - Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում - Անդրեյ Վասիլյև
1974 - Ծղոտե գլխարկ - Լեոնիդաս Ֆադինար
1974 - Հին պատեր - Արկադի (հնչյունավորել է Ալեքսանդր Դեմյանենկոն)
1975 - Քայլ ընդառաջ - Կոչետկով Մառկել Վլադիմիրովիչ, ատամնաբույժ
1975 - Կրկնակի հարսանիք - Իլյա
1976 - Երկնային ծիծեռնակներ - Սելեստեն/Ֆլորիդոր
1977 - 12 աթոռ - Օստապ Բենդեր
1978 - Սովորական հրաշք - նախարար-ադմինիստրատոր
1979 - Երեքը մի նավակում (չհաշված շանը)
1980 - Նշանակում - Ալեքսեյ Լյամին
1981 - Եղեք իմ ամուսինը - Վիկտոր
1984 - Իմ ընկեր Իվան Լապշինը - լրագրող Խանին
1987 - Մարդը Կապուցինների բուլվարից - Միստեր Ֆյորստ
1987 թ. օգոստոսի 14-ին, Ռիգայում շրջագայությունների ժամանակ, երբ ընթանում էր «Խելագար օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի բեմադրությունը, Միրոնովը կորցնում է գիտակցությունը՝ չավարտելով վերջին տեսարանը: Նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց, որտեղ ախտորոշում են խոշոր արյան զեղում ուղեղ: Երկու օր արհեստական շնչառություն տալով և նրա կյանքի համար պայքարելով՝ բժիշկները, այնուամենայնիվ, անկարող են լինում նրան կյանքի վերադարձնել, նա մահանոմ է օգոստոսի 16-ին՝ ժամը 5:35:
Անդրեյ Միրոնովի անունն է կրում «Ռուսական անտեպրիզա» թատրոնը Սանկտ Պետերբուրգում։