Պուտինը և Օբաման համաձայնության չեն եկել
Մոտ մեկ ժամ տևած հեռախոսազրույցում Պուտինը Օբամային հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ գործում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
BBC-ի տվյալներով այն տևել է մեկ ժամ: Սա այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ հեռախոսազրույցն է երկու առաջնորդների միջև Ուկրաինայի խնդրի շուրջ: