Ադրբեջանում սպաներին և ենթասպաներին արգելել են օգտագործել բջջային հեռախոսներ շփման գծում
Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումների սպաներին և ենթասպաներին, որոնք ծառայում են Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում, արգելվում է օգտագործել բջջային հեռախոսներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az-ը:
Ինչպես հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով AzNews.Az-ին, այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Փոխանցվում է, որ նրանք դիմել են այս քայլին, որպեսզի պահպանեն գաղտնիության համապատասխան մակարդակը: