Ադրբեջանի Պաշտպանության նախարարը գտնվում է շփման գծում
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է շփման գիծ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Պաշտպանության մամուլի ծառայությանը, նախարարը մեկնել է շփման գիծ, որպեսզի հանդիպում ունենա զինվորների և սպաների հետ:
Բացի այդ նախարարը ստուգել է ժամանակակից զրահատեխնիկայի օգտագործման արդյունավետությունն ու հզորությունը, ինչպես նաև զինվորների բարոյահոգեբանական վիճակը: