Ալինա Կաբաևան մի ընտանիքի նվիրել է տուն Թաթարստանում
Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան տուն է նվիրել բազմազավակ ընտանիքի Թաթարստանում: 44-ամյա Օքսաննա Ռիժկովան այժմ ունի 5 զավակ և 2 թոռ, երկար տարիներ այս ընտանիքը բնակվել է փոքրիկ սենյակում՝ հանրակացարանում՝ 27 քմ տարածքով, մինչ Օքսաննան բնակարանային հերթի մեջ էր, նրա երկու աղջիկները հասցրին ունենալ իրենց բալիկները: Բայց՝ ըստ օրենքի, այդ աղջիկները դադարել են լինել կնոջ երեխաները, քանի որ ունեն արդեն իրենց ընտանիքները և չեն մտնում Օքսաննայի ընտանիքի մեջ: Արդյունքում բանալիների հանձձնումից իսկույն առաջ կնոջ անունը ջնջում են բնակարան ստացողների ցուցակից:
Այդ ժմամանկ կինը հացադուլ է հայտարարում Թաթարստանի կառավարության շենքի առջև, ինչի համար ձերբակալվում է Ոստիկանության կողմից: Այս ժմանակ էլ այս կնոջ ճակատագրով հետաքրքրվում է Կաբաևան:
«Երբ ես պատմեցի իմ պատմությունը, նրա աչքերը արցունքոտվել էին ամբողջությամբ, ասել է կինը՝ miloserdie.ru կայքին հարցազրույց տալու ժամանակ.- Այդ աղջիկը խոստացավ օգնել ինձ ամեն գնով, և ահա, օգնեց»:
Պետք է նշել, որ Կաբաևան ոչ առաջին, ոչ էլ վերջին մարզուհին է / այժմ նաև պատգաամաավոր-մարզուհին/, ով նման բարեգործություն է անում: Օլիմպիական չեմպիոնուհի Եկատերինա Բոբրովան, ով 2014 թվ. Օլիմօական խաղերում ոսկե մեդալ բերելու համար նվեր էր ստացել ավտոմեքենա, հայտարարել էր, որ կվաճառի այն և ստացված գումարը կուղղի բարեգործական նպատակների: