Հայտնի է Քիմ Քարդաշյանի հարսանիքի օրը
Քիմ Քարդաշյանը և Քենիա Ուեսթն աստիճանաբար բացահայտում են իրենց հարսանիքի մանրամասները: Ըստ վերջին տեղեկությունների` Քիմը և ռեփերը որոշել են ոչ աղմկոտ տոն կազմակերպել:
Նրանք մտադիր են սահմանափակվել փոքր և պարզ արարողությամբ: Սակայն, հարսանիքի օրը հարսն ու փեսան մինչ այժմ թաքցնում էին՝ պնդելով միայն, որ դա տեղի կունենա մայիսին` Ֆրանսիայում:
Եվ, վերջապես, հայտնի է դարձել, որ վերջիններիս հարսանիքը տեղի կունենա մայիսի 24-ին: Այս մասին հայտնում է starhit.ru-ն` հղում անելով Us Weekly-ին:
Զույգն ասում է, որ ամսաթվի ընտրությունը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ աստղագետները կանխատեսում են, որ այդ օրը կարող է լինել յուրահատուկ անձրև: Հարսանիքի անցկացման վայրը, սակայն, դեռ հայտնի չէ: