Գազի զանգվածային թունավորումից տուժել է 100 մարդ
Գազի զանգվածային թունավորում է տեղի ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զոհերի թիվը հասնում է 100-ի:
Բազմահարկ շենքերի բնակիչներից մի մասին տեղափոխել են մոտակա գյուղեր:
Մարտի 5 ին գազի մատակարարման հետ կապված աշխատանքներ են տարվել, իսկ մի քանի ժամ անց արդեն նկատվել են գազից թունավորման դեպքեր:
Ըստ փորձագետների, մարդիկ տուժել են, քանի որ չարաշահվել է գազի հոտը մեղմացնելու համար օգտագործված հոտավետ նյութի չափաբաժինը:
Դեպքի վայր է ուղարկվել 30 շտապօգնության մեքենա, մի մասին տեղափոխել են հիվանդանոց, իսկ տուժածների մյուս մասին տեղում են օգնություն ցույց տվել:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ուսումնասիրում են դեպքի մանրամասները: