Սկարլետ Յոհանսոնը առաջին անգամ մայր է դառնալու
Հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը առաջին անգամ մայր է դառնալու: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Փոխանցվում է, որ այս տեղեկությունը հայտնի դարձավ "Cesar" Ֆրանսիայի ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ: 29-ամյա հոլիվուդյան դերասանուհին գտնվում է հղիության 5-րդ ամսում: Երեխայի հայրը նրա սիրեցյալ ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակն է:
Հիշեցնենք, որ զույգը նշանված է և շուտով պատրաստվում է ամուսնության: