Էլմար Մամեդյարովը մեկնում է Կիև
Ուկրաիանան մարտի 7-ին Կիևում նախաձեռնել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպում: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով Ինտերֆքասին:
«ԱՊՀ երկրների հանդիպումը նախատեսված է մարտի 7-ին տեղական ժամանակով 11:00-ից 14:00-ն՝ Կիևում»,- հայտարարել է Բելարուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:
Փոխանցվում է, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ցանկանում է Կիևում հավաքել ԱՊՀ երկրների արտգործնախարարներին: