Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 6 միլիարդ դոլարը
2014թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 6 միլիարդ դոլարը, ինչը կազմում է ՀՆԱ-ի 8.2%-ը (Համախառն ներքին արդյունք): Այս մասին հայտնում է ադրբեջանական contact.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
Նախարարության տվյալներով՝ 2013թ. ընթացքում Ադրբեջանի արտաքին պարտքը 5.7 միլիարդ դոլարից դարձել է 6 միլիարդ դոլար: 2013թ. բնակչության մեկ շնչին բաժին ընկած պետական արտաքին պարտքը 610 դոլարից դարձել է 639 դոլար:
Փոխանցվում է, որ Ադրբեջանը պետական երաշխիքով պարտքեր է վերցնում հիմնականում միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններից (Համաշխարհային բանկից, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկից, Իսլամական զարգացման բանկից, Ասիական զարգացման բանկից, և այլն), ինչպես նաև Չեխական բանկային կոնսորցիումից, Ճապոնական Միջազգային համագործակցության գործակալությունից, Գերմանական զարգացման բանկից և այլն: