Ադրբեջանում Մամիկոն Խոջոյանին վերաբերվել են միջազգային չափանիշներին համապատասխան. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանում կալանքի տակ գտնվելու ժամանակ Մամիկոն Խոջոյանին վերաբերվել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Նրանք հայտնել են, որ գերի ընկնելու ժամանակ Խոջոյանը եղել է վիրավոր: Տեղում նրան ցուցաբերել են բուժօգնություն, որից հետո տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը:
Փոխանցվում է, որ նա ունեցել է հրազենային վնասվածք ձեռքի շրջանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Խոջոյանը, ով այս տարվա հունվարի 28-ին ձերբակալվել էր Ադրբեջանի կողմից՝ տարածքը անօրինական հատելու համար, երեկ վերադարձվել է հայկական կողմին:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանին տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: