Հայաստանը պետք է տարածքները վերադարձնի Ադրբեջանին. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսապանի բարբաջանքը
Հայաստանը պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից: Այս մասին երեքշաբթի օրն Բաքուում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսապան Իրֆան Սիդդիգը: Նա հանդես է եկել զեկույցով, որը կրում էր «Քաղաքականությունն ու քաղաքական կուլտուրան Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում» խորագիրը: Այս մասին հայտնում է trend.az-ը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նա անշել է, որ բոլորը համաձայն են նրա հետ, թե Հայաստանը պետք է և պարտավոր է հեռանալ «օկուպացված» տարածքներից, իսկ այդ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
Երկու երկրների միջև խնդիրը ծագել է 1988 թվականին, իսկ 1994 թվականին կողմերի միջև կնքվեց զինադադար: