«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ընդհատել են դերասանի ելույթը
«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, որը հեռարձակվում էր «Առաջին ալիքով», կրճատվել է դերասան Ջարեդա Լետոյի խոսքը՝ ուղղված Ուկրաինայի և Վենեսուելայի դեպքերին, այս մասին հայտնում է «Дождь» հեռուստաալիքը:
«Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում ոսկե արձանիկի արժանացած դերասանը Ուկրաինային և Վենեսուելային վերաբերող խոսքերը արտահայտել է իր շնորհակալական ելույթի ժամանակ, սակայն նրա պոսքը կիսատ է մնացել՝ Ուկրաինա բառի հնչելու պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ թեև «Առաջին ալիքը» պետք է հեռարձակեր միջոցառման ողջ ընթացքը, սակայն, ավելի ուշ պարզ էր դարձել, որ ուղիղ շոու չի կայանա: Արարողության առաջին մասը հեռարձակվել է մարտի 4- գիշերը, այնինչ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 2-ին Լոս Անջելեսում: