Ադրբեջանում հայրը խեղդամահ է արել իր փոքրիկ դստերը
Ադրբեջանում տեղի է ունեցել սարսափելի սպանություն: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է, ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին, մարտի 3-ին Գաբալայի շրջանում Գյունդուզ Ալեսքերովը իր սեփական տանը կենցաղային խնդիրների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել իր փոքր դստերը:
Փոխանցվում է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մարդասպանին: