Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանի Գաբալայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ru.apa.az-ը:
Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությունից հաղորդել են, որ երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով 08։16-ին։ Էպիկենտրոնը եղել է Գաբալայի հյուսիս-արևելքում, իսկ հիպոկենտրոնը՝ 11 կմ խորությամբ։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ:
Նշենք, էր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև երեկ։