Մենք կլինենք առաջինը, ով օգնություն կցուցաբերի Ղրիմին. Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Ղրիմի ասոցիացիայի ներկայացուցչի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական TRT հեռուստառադիո կայանին:
«Մենք կլինենք առաջինը, ով օգնություն ցուցաբերելու կմեկնի Ղրիմ»,- այս մասին հայտատարել է Դավութօղլուն:
ՆԳ նախարար Դավութօղլուն, դիմելով Ղրիմի բնակիչներին, ասել է. «Թող որ ձեզ մոտ նույնիսկ այնպիսի միտք չծագի, որ մենք հեռու կմնանք այս իրադարձություններից: Մենք կլինենք առաջինը, ով օգնության կհասնի ձեզ»: