Ադրբեջանը Եվրատեսիլում կներկայացնի Դիլյարա Քյազիմովան (լուսանկարներ)
Ադրբեջանը Եվրատեսիլ 2014-ում կներկայացնի Դիլյարա Քյազիմովան: Այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az-ը:
Փոխանցվում է, որ 29-ամյա Դիլյարա Քյազիմովան ավարտել է Բաքվի երաժշտական դպրոցը: Մասնագիտությամբ օպերային երգչուհի է:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» լինելու է 59-րդ ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթը։ Այն կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում։ Սա կլինի արդեն երրորդ մրցույթը, որը անցկացվելու է Դանիայում, վերջին անգամ դա 2001-ին էր։
Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին։
Մրցույթին մասնակցելու է 37 երկիր։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չեն մասնակցելու մրցույթին։