Կորեայի քաղաքացիներին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է Բաքվի քաղաքացի
Կորեայի քաղաքացիներին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է Բաքվի քաղաքացի: Այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.Az-ը:
Փոխանցվում է, որ բացի ծեծի ենթարկելուց հանցագործը նրանց մոտից գողացել է բջջային հեռախոսները և գումար:
ՆԳՆ օպերատիվ հետաքննության գործողությունների ժամանակ՝ Բաքվի Գլխավոր ոստիկանության և Քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Բաքվի քաղաքացի Ռամին Մամեդովը, ով այս տարվա հունվարի 2-ին ծեծի էր ենթարկել Հարավային Կորեայի երկու քաղաքացու և նրանց մոտից գողացել 500 ԱՄՆ դոլար,120 մանաթ և 2 բջջային հեռախոս: