Ադրբեջանը հերքում է Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարքով զինտեխնիկա շարելու լուրը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այն տեղեկությունը, որ Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարքով զինտեխնիկա է շարել: Այս մասին հայտնում է ադրբեջանական 1news.az-ը՝ հղում անելով Ադրեբեջանի ՊՆ-ին:
Մասնավորոպես՝ կայքը գրում է. «Հայկական ԶԼՄ-ների կողմից տարածված այն լուրը, որ Հայաստանի ու Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարքով Ադրբեջանը զինտեխնիկա է շարել՝ սադրանք է»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նրանք հայտնել են, որ ադրբեջանական կողմը լիովին պահպանում է հրադադարի ռեժիմը և չի իրականացնում որևէ ռազմական տեխնիկայի դուրսբերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Operativ.am-ի թղթակիցը զրուցել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ասել էր, որ այդ տեղեկությունը չափազանցված է: