Թուրքիայում հայերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Փետրվարի 28-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ պատմական Զերզիֆան ամրոցում հնագետները հայտնաբերել են հայերի զանգվածային գերեզման: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ Դիարբեքիրի և Մարդինի միջև գտնվող այդ տարածքում հնագետները տասնյակ մարդկային ոսկորներ են հայտնաբերել: Թուրքական ԶԼՄ-ների առաջին տեղեկությունների մեջ նշվել է, որ ոսկորները պատկանում են հանցագործների, որոնց մահապատժի են ենթարկել նախորդ դարի 1990-ական թվականներին, սակայն, որոշ ժամանակ անց, լրատվամիջոցների մեծ մասը հրաժարվել է նախնական վարկածից:
Ինչպես հայտնում է Linga-ն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի կազմակերպության նախագահության աջակցությամբ Դիարբեքիրի շրջանում գտնված ոսկորների դատաբժշկական փորձաքննություն է կատարվել: Հետազոտության արդյունքները հաստատել են, որ նրանք մահացել են նախորդ դարի 20-ական թվականներին:
Ըստ վարկածների՝ Զերզիֆան ամրոցում մահացել են հայեր՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: