Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է
Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևան) հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ» -ի (1968-1979) հիմնադիր և առաջատար։ Սայաթ Նովայից ու Կոմիտասից հետո Մեսչյանին հաջողվեց պահպանել, շարունակել ու զարգացնել հայկական մեղեդին։ 2011 թ.-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ-ի մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում իր ստեղծագործությունների վրա։
Երաժշտական գործեր
Ռեքվիեմ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված, 1970-ականերին «Առաքյալներ»-ի ալբոմը, չթողարկվեց խորհրդային «Մելոդիա» ստուդիայի կողմից
Խենթ ջութակահարի մենախոսություն (The Monologue of an insane violinist), 1992
Կատարսիս (Catharsis), 1995
Թափառում (Wander), 1995
Հաղորդություն (Communion), 1996
Կենդանի համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Live At Aram Khachatryan Concert Hall, 2005
Կենդանի համերգ Արթուր Մեսչյան Arthur Meschian Live 2006
Հիմնական Ճարտարապետական աշխատանքները
Կառավարության ընդունելությունների տան շենքը Երևանում.
Մասնակցություն Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի նախագծմանը
Ամառային ճամբար-պանսիոնատ Բյուրականում
Ֆիզիկական կուլտուրայի և առողջական համալիր Նոր Ուրենգոյում (Ռուսաստան)
Մոսկվայում գտնվող նախկին Լազարյան ճեմարանի (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի) վերանորոգման նախագիծ
Մատենադարանի նոր մասնաշենքը
Մատենադարանի հին մասնաշենքի և հարող տարածքի վերանորոգման նախագիծ