Հասարակություն, մոդա և սեքսուալություն
Նույնիսկ մակերեսային դիտարկումները վկայում են այն մասին, որ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի և տվյալ ժամանակահատվածում' տվյալ հասարակության մեջ ընդունված վարքային դրսևորումների միջև: Մարդու սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության, օրիգինալության հիմնաքարը, սակայն այն դրսևորվում է ոչ թե ինքնաբերաբար, այլ' տվյալ սոցիալական միջավայրին յուրահատուկ կերպով:
Մյուս կողմից' մոդան հասարակական երևույթ է, բայց ունի իր անհատական-օրիգինալ դրսևորումները: Այս փոխազդեցութունը պետք է լինի ներդաշնակ համակցմամբ: Կորցնելով վերոնշյալ ներդաշնակ համակցումը' ձևավորվում է անհատ, որը չի ընդունում հաասարակության չափանիշները' ապստամբներ կամ բողոքականներ, ովքեր սահմանափակվում են իրենց սոցիումով: Հակառակ դեպքում ձևավորվում են անհատներ, ովքեր ամբողջովին գտնվում են մոդայի ազդեցության տակ: Այս մարդկանց հաճախ «մոդայի զոհեր» են անվանում:
Ուղիղ իմաստով, երբեմն, այս բնորոշումը ծիծաղի տեղիք է տալիս, սակայն վերլուծելով այն' մենք տեսնում ենք, որ այս կամ այն տեսակի մոդայիկ հագուստը, կոշիկը անհարմարավետ է, նույնիսկ ցավ և տհաճություն է առաջացնում, ինչպես նաև օրգանիզմում ֆիզիոլոգիական տարբեր փոփոխություններ է ստեղծում, որոնք հետագայում դժվար են վերականգնվում:
Հակոբյան Արամ