Ադրբեջանում անկարգությունների շարքերը փորձում են համալրել պատգամավորների տղաները
Ադրբեջանում անկարգությունների շարքերը փորձում են համալրել պատգամավորների տղաները: Ադրբեջանցի պատգամավոր Այազ Օրուջևի որդին իր «Մերսեդես» մակնիշի թանկարժեք մեքենայով երթևեկելիս ատրճանակից կրակ է բացել կողքով ընթացող մեքենայի վրա։ Haqqin.az – ի փոխանցմամբ, հրաձգության հետևանքով կոտրվել է ավտոմեքենայի ապակին: Բարեբախտաբար վարորդը վնասվածքներ չի ստացել և չի տուժել: Համաձայն տեղեկությունների՝ պատգամավորի տղայի և մյուս մեքենայի վարորդի միջև վեճ է սկսվել, և պաշտոնյայի որդին ցանկացել է խնդիրը լուծել հենց ճանապարհին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, սակայն իմանալով, թե ում հետ գործ ունեն, որոշել են լուռ հեռանալ։ Նախարարի որդին տուժածին 30 հազար մանաթ է տրամադրել, և գործը փակվել է։ Երբ լրատվական կայքը փորձել է կապ հաստատել պատգամավորի հետ և դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտել, պատգամավորը հերքել է այդ տեղեկությունը, հայտարարելով, թե դա հորինել են ընդդիմադիրները, որոնք չեն կարողանում տեսնել ադրբեջանական պետության հաջողությունները։