Լուծվող սուրճը և դրա գաղտնիքները
Լուծվող սուրճը սկսել են պատրաստել անցյալ դարի սկզբերից: Գոյություն ունի կարծիք, որ ի սկզբանե այն նախատեսվել է ամերիկյան բանակի համար, քանի որ այն շատ ավելի հեշտ և արագ է պատրաստվում, քան սև սուրճը: Բացի այդ, լուծվող սուրճի պահպանման ժամկետը շատ ավելի երկար է: Սակայն ցավոք, լուծվող սուրճի առավելությունները դրանով վերջանում են: Բանն այն է, որ դրա պատրաստման ժամանակ այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները: Սուրճի հատիկները բովում են, մանրեցնում և մի քանի ժամ մշակում են տաք ջրով, փաստորեն, պատրաստելով շատ թունդ սուրճ: Koressponding.com - ի փոխանցմամբ, ստացված խմիչքը չորացնում են՝ դարձնելով այն փոշի: Նման կերպ պատրաստված սուրճը ամենից էժանն է, սակայն դրա մեջ ոչ մի օգտակար նյութ չի մնում: Գոյություն ունեն սրճենու տասնյակ տեսակներ, սակայն կոմերցիոն տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում միայն նրանք, որոնցից ստացվում են Արաբիկա (Coffea Arabica), Ռոբուստա (Coffea Canephora) տեսակի սուրճերը, ինչպես նաև ավելի հազվադեպ օգտագործվող Coffea Liberica-ն և Coffea Excelsa-ն: