No woman, no cry. ռեգգիի արքան այսօր կդառնար 68 տարեկան
ՄշակույթՌեգգիի արքան' Բոբ Մառլին, ամբողջական անունը Ռոբերտ Նեստա Մառլի, ծնվել է 1945 թվականի փետրվարի 6-ին, Ջամայկայի Նայն-Մայլսում: Մառլին ջամայկացի երաժիշտ է, կիթառիստ, վոկալիստ և երգահան: Չնայած այն բանին, որ նրա մահից հետո շատ տարիներ են անցել, այնուամենայնիվ Մառլին համարվում է ռեգգի ժանրի ամենահայտնի կատարողը: Շնորհիվ նրա էր, որ ռեգգին ձեռք բերեց մեծ ժողովրդականություն նաև Ջամայկայի սահմաններից դուրս:
Մառլին կյանքի հեռացավ անժամանակ` 1981 թվականին, 36 տարեկանում Մայամիում: