Թուրքիայում կոռուպցիայի գործի հետ կապված շարունակվում են խմորումները
Թուրքիայի պատմության մեջ գրանցված ամենամասշտաբային կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ դեռևս շարունակվում են խմորումները: Գործի առնչությամբ կալանավորված ՆԳ նախկին նախարարի որդին, Էկոնոմիկայի նախկին նախարարի որդին, ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբի և այլոց նկատմամբ դատարանը նոր որոշում է կայացրել: Մինչ հիմնական դատի որոշման կայացմանը, նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Էրդողանի կողմից նշանակված նոր դատախազներն ու դատավորները կարողացել են ազատ արձակելու հիմնավորում գտնեն «Մեծ կաշառք» գործով բոլոր ձերբակալվածների համար։ Փետրվարի 28-ին դատարանն արդեն որոշում է կայացրել ազատ արձակել նշյալ գործով կալանքի տակ մնացած վերջին 5 հոգուն, որոնց մեջ են ներառված ՆԳ և Էկոնոմիկայի նախկին նախարարների որդիները և ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբը։