Փարիզում տեղի է ունեցել «Սեզար» կինոմրցանակաբաշխությունը
Փարիզում տեղի է ունեցել «Սեզար» կինոմրցանակաբաշխությունը` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան » , « Լավագույն դեբյուտ» , և այլ անվանակարգերում: Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Գիյոմ Գալյենի «Ես, կրկին ես և մայրիկը» ֆիլմը: Գալյենն արժանացել է նաև «Լավագույն դերասան» մրցանակին: Այս մասին գրում է polit.ru-ն:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռոման Պոլանսկին՝ «Վեներան մորթու մեջ» ֆիլմի համար: Ֆելիքս Վան Գրոենգինենի բելգիա-հոլանդական «Բաց շրջան» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»։ Իսկ ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն «Սեզար» պատվավոր մրցանակ է շնորհել դերասանուհի Սկարլետ Յոհանսոնին: