Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու հեռախոսազրույցի ձայնագրությունը մոնտաժված չէ (տեսանյութ)
ԹուրքիաՀամացանցում մեծ արգությամբ տարծված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նա իր որդուն ասում է, որպեսզի նա իրենց տնից վերցնի 1 մլրդ ԱՄՆ դոլար և տա մի քանի գործարարների, ուղարկվել է ամերիկայի լավագույն ձայնագրության ընկերությունները, ինչպիսին են՝ «John Marshall Media» և «Kaleidoscope Sound»: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ իբրև թե այդ ընկերությունները, ստուգելով ձայնագրությունը, հայտարարել էին, որ այն մոնտաժված է: Սակայն որոշ ժամանակ անց այդ ընկերությունները հայտարարեցին, որ նրանք այդպիսի հայտարարություն չեն արել, քանի որ ձայանգրությունը մոնտաժված չի եղել: Բացի այդ նրանք դատապարտել են Թուրքիայի վարչապետի շրջապատին, որոնք իրենց ընկերությունների անուններից կեղծ հայտարարություն են տարածել: