Ալկոհոլային խմիչքի համը կախված է շրջապատող առարկաներից
Օքսֆորդի պրոֆեսոր Չարլզ Սփենսը գիտականորեն ապացուցել է, որ լավ ալկոհոլային խմիչքները հաճելի միջավարում խմելու դեպքում դրական մեծ ազդեցություն են թողնում:
300 կամավոր փորձարկողները փաստել են, որ շրջապատի 20% ից է կախված, թե ինչ տպավորություն կթողնի ալկոհոլային խմիչքը, փոխանցում է Kedem-ը:
Չարլզ Սփենսը մի քանի օրինակ է բերել.
Եթե շրջապատում կարմիր գույնի առկայությունը շատ է, ապա ըմպելիքը ավելի քաղցր և մրգային է թվում, իսկ բնական ծառերի և բաց կրակների առկայության դեպքում՝ խմիչքի համը փայտի երանգներ է տալիս:
Կանաչ գույնի և լույսի առկայության դեպքում, խմիչքը թարմություն է ստանում:
Ըստ պրոֆեսորի, սենյակի ընտրությամբ կարելի է թաքցնել խմիչքի թերությունները, և շեշտել առավելությունները:
Ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս այն խմել խոհանոցում. ամենագեղեցիկ խոհանոցում անգամ, խմիչքը անճաշակ է թվում: