Միշել Օբաման նկարահանվել է հեռուստասերիալում
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նկարահանվել է «Հանգստի գոտիներ և այգիներ» հեռուստասերիալի hատվածներից մեկում: Այս մասին գրում է polit.ru-ն:
Միշելի մասնակցությամբ մի փոքրիկ հատվածը նկարահանվել է Մայամիում։ Առաջին տիկինը ժամանել է այդտեղ՝ մասնակցելու մի միջոցառման, որը կազմակերպված է եղել մանկական ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում։
Սերիալի այդ մասը ստացել է «Moving up» անվանումը։ Հեռուստադիտողներին այն կցուցադրվի 2014թ. ապրիլի 24-ին։