Ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքն արդեն սովորական երևույթ է դարձել: Այն ծագել է դպրոցների մասին օրենքի քննարկման ժամանակ:
Վեճը ծագել է ընդդիմադիր և իշխող կուսակցությունների պատգամավորների միջև. լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Դրա հետևանքով ԺՀԿ-ական պատգամավոր Քուլքուլօղլուն տեղափոխվել է հիվանդանոց:
Խորհրդարանի փոխնախագահ Գյուլդալ Մումջուն ընդմիջել է նիստը: