Վաղը Բաքվի մետրոյում մարդիկ երթևեկելու են առանց տաբատ
Մարտի 1-ին Բաքվի կենտրոնական մետրոներից մեկում՝ «Մայիսի 28»-ում, ադրբեջանցի երիտասարդները պլանավորել են երթևեկել առանց տաբատի: Այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.Az-ը՝ հղում անելով Qafqazinfo-ին:
Փոխանցվում է, որ այդ ֆլեշմոբը կոչվելու է «Մեկ օր մետրոյում առանց տաբատի»:
2002թ. «Improve Everywhere» խումբը այս ակցիան անց է կացնում աշխարհի տարբեր քաղաքներում:
Այդ ֆլեշմոբի ժամանակ, մասնակիցները իրենց նայողներին ասում են. «Այսօր ես իմ տաբատը մոռացել եմ տանը», «Չեմ հասցրել հագնվել» և «Իմ տաբատի վրա սուրճ է թափվել»: