Հայազգի Միխայիլ Գալուստյանը նոր` «Подарок с характером» կատակերգությունում (տեսանյութ և լուսանկարներ)
LifeStyleՀայտնի հայազգի դերասան Միխայիլ Գալուստյանն, ինչպես հայտնի է, նկարահանվել է «Подарок с характером» կատակերգությունում: Համացանցում արդեն կա ֆիլմի թրեյլերը: Ըստ սցենարի` հանդիպում են 9-ամյա Արտյոմը, ով «գիտի ավելին, քան Վիքիպեդիան» և 30-ամյա Միշան, ով մեծ պարտքերի պատճառով թաքնվում է և ատում է երեխաներին: Վերջիններս հայտնվում են արկածների մեջ:
Գալուստյանի խոսքով` բավականին դժվար տեսարաններ են եղել: Նա ստիպված է եղել բաց ծովում զբոսանավ վարել և անգամ հագնել պանդայի ծանր հագուստ:
Ֆիլմում նկարահանվել են Ֆյոդր Բոնդարչուկը, Եկատիրինա Կլիմովան, Նիկոլայ Վալուևը, Իրինա Բեզրուկովան, Կատերինա Շպիցան և այլք: Կատագերգության թրեյլերն արդեն համացանցում է, սակայն ֆիլմի ցուցադրման ժամկետը դեռ հայտնի չէ: